News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական բյուջեն խնդիր չունի. Կենսաթոշակների վճարման ժամանակավոր կասեցումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ որոշում է կայացվել անցնել անկանխիկ վճարումների համակարգին եւ այս մի քանի ամիսը միջանկյալ ժամանակահատված է, որպեսզի կանխիկ եղանակով շարունակեն թոշակները վճարվել, մինչեւ աստիճանաբար այն թոշակառուները, որոնք չունեն, բանկային հաշիվներ բացեն եւ անցնեն անկանխիկ ստացումների: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

«Քանի որ կանխիկ վճարումը որոշակի ծախս է ենթադրում, բյուջեով որոշակի գումար է նախատեսվում: Սա տեխնիկական խնդիր է եւ այդ ուղղությամբ որեւէ խնդիր չունենք»,-ասաց նա:

Թունյանը հավաստիացրեց, որ պետական բյուջեի վիճակը բավականին նորմալ է. «Տնտեսությունը նախատեսվածից ավելի արագ է աճել, բյուջեի եկամուտները կանխատեսվածից ավելի մեծ են: Այսինքն բյուջետային եկամուտների առումով այս պահին ոչ մի խնդիր չունենք»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀայՓոստը հայտարարել էր, որ սեպտեմբերի 9-ից՝ ժամը 16:00-ից սկսած, ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:

Նույն օրը ավելի ուշ նշվեց, որ սեպտեմբերի 10-ից ժամը 15:00-ից սկսած կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կշարունակվեն իրականացվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ