News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանը վաղը՝ սեպտեմբերի 14–ին գրավոր ընթացակարգով կքննի Հանրապետության վեց համայնքների նախկին և գործող ղեկավարների դիմումների վերաբերյալ միասնական գործը, որի շրջանակներում վիճարկվում է գործադիր իշխանության կողմից տեղական ինքնակառավարմանը միջամտող օրենքների դրույթների սահմանադրականությունը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Սահմանադրական դատարանից։

Դիլիջանի նախկին համայնքապետ Արմեն Սանթրոսյանը, Թումանյանի նախկին համայնքապետ Լեւոն Զավարյանը, Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի նախկին ղեկավար Արման Ղազարյանը,  Տաշիր համայնքի գործող ղեկավար Էդգար Արշակյանը, Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը և Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը Սահմանադրական դատարանում վիճարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27–րդ հոդվածի 2.1 կետի (համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում վարչապետի կամ մարզպետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը) և  2020 թվականի հունիսի 18-ին ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի անցումային և եզրափակիչ դրույթների` 34–րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետի ( համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու դեպքում համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունները մինչև ավագանու լիազորությունների ժամկետը լրանալն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը) սահմանադրականությունը։

Այս գործով վերջին դիմումը ՍԴ է ներկայացրել Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանը, որի լիազորությունների ժամկետն ավարտվել էր այս տարվա հուլիսին։ Գեղարքունիքի մարզետի հուլիսի 27–ի որոշմամբ Զոլաքար համայնքի ղեկավարի ժամանակավոր աշտոնակատար է նշանակվել նույն գյուղի բնակիչ Մխիթար Մկրտչյանը։

Սահմանադրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարն ու ավագանին ընտրվում են համայնքների կողմից, մինչդեռ նախորդ տարի փոփոխություններ են կատարվել ընտրական օրենսգրքում և ամրագրվել, որ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում, ինչպես նաև բազմաբնակավայր համայնքներում համայնքի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, այսինքն ավագանին է ընտրելու համայնքի ղեկավար, ոչ թե բնակիչները։ Հիշյալ օրենքի անցումային դրույթներով էլ ամրագրված է, թե ինչ է լինելու գործող ավագանիների և համայնքապետերի հետ։ Ըստ այդմ՝  այն համայնքներում, որտեղ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվել են նախկին՝ մեծամասնական ընտրակարգով և եթե օրենքի ուժի մեջ մտնելուց հետո լրանում է համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը չի լրանում, ապա համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը մինչև ավագանու լիազորությունների ժամկետը լրանալը: Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին էլ՝ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, նշանակում է վարչապետը կամ մարզպետը։ Բարձր դատարանին դիմած համայնքապետերի կարծիքով՝ այսպիսով գործադիր իշխանությունը միջամտում է տեղական ինքնակառավարմանը, ինչը հակասում է Սահմանադրությանը։

Նշենք, որ միավորված գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է վիճարկվող օրենքներն ընդունած մարմինը` Ազգային ժողովը։ Միավորված գործով զեկուցողն է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Ամենաշատ