
Ադրբեջանում անցկացվում են Թուրքիայի եւ Պակիստանի հետ համատեղ «Երեք եղբայր-2021» զորավարժությունները:
Զորավարժությունների բացման արարողությունը տեղի էր ունեցել նախօրեին:
Զորավարժություններին մասնակցում են երեք երկրների հատուկջոկատայինները:
Այս զորավարժություններին գրեթե զուգահեռ Ադրբեջանում անցկացվեցին Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի ռազմածովային հատուկ նշանակության ուժերի վարժանքները: