News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի կառավարությունը փոխել է իր կարծիքն Անգլիայում գիշերային ակումբների եւ հասարակական միջոցառումների համար «պատվաստանյութային անձնագրեր» ներդնելու մասին, ասել է Առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պլանն ամբողջությամբ չի չեղարկվել եւ անհրաժեշտության դեպքում կարող է ներդրվել աշնանը կամ ձմռանը: Այն պատվաստման վկայականի, Covid-ի բացասական թեստի կամ վերջին հիվանդության մասին վկայության ներկայացում է պահանջում:
Հարցազրույցում նախարարն ասել է, որ իրեն «երբեք դուր չի եկել միջոցառումներին մասնակցելու համար մարդկանց փաստաթղթեր ցույց տալ խնդրելու գաղափարը», իսկ պատվաստումների բարձր մակարդակը, հաջող թեստավորումը, բուժումը եւ հիվանդների շփումների վերահսկումն անձնագրերն ավելորդ են դարձնում:

Նա նաեւ հայտնել է, որ կառավարությունը նոր արգելափակումներ մտցնելու անհրաժեշտություն դեռ չի տեսնում, եւ կողմ է հանդես եկել ՊՇՌ թեստերի չեղարկմանը, որոնք այժմ ճանապարհորդները պետք է հանձնեն երկիր ժամանելուց առաջ եւ հետո:

Ինչպես է Եվրոպան բողոքում սահմանափակող միջոցների դեմ

Եվրոպական միության (ԵՄ) իշխանությունները սպառվում են՝ փորձելով առկա բոլոր միջոցներով պաշտպանել եվրոպացիներին կորոնավիրուսով վարակվելուց, բայց դրանք միշտ չէ, որ ընկալման են արժանանում: ԵՄ խոշորագույն քաղաքներում չեն դադարում կարանտինի կանոնների եւ սահմանափակումների դեմ բողոքի հազարավոր ցույցերը: Վերջերս ցուցարարների եւ ոստիկանության միջև բախումների արդյունքում հարյուրավոր մարդիկ տուժեցին, կան զոհեր: Դժգոհության հերթական ալիքը հրահրեց իշխանությունների՝ բժիշկների, բուժքույրերի, հրշեջների եւ զինվորականների պարտադիր պատվաստման մասին որոշումը: Բայց վերջին կաթիլը դարձավ «covid անձնագրերի» գաղափարն էր:

Ավստրիա

Մոտ հազար մարդ սեպտեմբերի 11-ին դուրս էր եկել Վիեննայի փողոցներ՝ բողոքելով վարակի տարածմանն արձագանքելու ծրագրի դեմ, որը չորեքշաբթի ներկայացրել էր երկրի կառավարությունը:

Իշխանությունները մտադիր են աստիճանաբար սահմանափակել չպատվաստված քաղաքացիներին հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնվածության ավելացմանը զուգահեռ:

Ենթադրվում է, որ սեպտեմբերի 15-ից Ավստրիայում հասարակական վայրերում դիմակներ կրելը պարտադիր կդառնա: Հետագայում, երբ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում մահճակալները ամբողջությամբ զբաղված լինել, սահմանափակումները կսաստկանան: 500 եւ ավելի մասնակիցների համար նախատեսված գիշերային հաստատությունները, սրճարաններն ու միջոցառումները փակ կլինեն չպատվաստված քաղաքացիների համար: Այս պահին պատվաստված է ավստրիացիների մոտ 70 տոկոսը:

Ֆրանսիա

Ֆրանսիացիները դեմ են «առողջության անձնագրերին» (այսպես կոչված սանիտարական անցաթղթերին)՝ փաստաթղթերին, որոնք հաստատում են, որ ֆրանսիացի բնակիչը պատվաստվել է կամ ստացել է կորոնավիրուսի ախտորոշման թեստի բացասական արդյունք, կամ արդեն հիվանդացել է: Օգոստոսի 9-ից ռեստորան, կինոթատրոն այցելելիս, ինչպես նաեւ ինքնաթիռով եւ միջքաղաքային գնացքներով ճանապարհորդելիս «անձնագիր» կպահանջվի:

Ցուցարարների թվում կային դեղին բաճկոնների շարժման ներկայացուցիչներ եւ սեւազգեստ մարդիկ՝ Black Blocs-ի կողմնակիցները:

Անցյալ շաբաթ ավելի քան 140 հազար մարդ էր դուրս եկել փողոց (ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալների): Դրանցից 18 հազարը՝ Փարիզում, 6 հազարը՝ Մոնպելիեում, 4 հազարը ՝ Ավինյոնում: Սեպտեմբերի 4-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել ընդհանուր 215 բողոքի ակցիա:

Լիտվա

Սեպտեմբերի 10-ին Վիլնյուսի ավելի քան 4.5 հազար բնակիչ էր դուրս եկել Տաճարի հրապարակ՝ բողոքի ցույց կազմակերպելով կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների դեմ:

Ըստ RuBaltic պորտալի՝ ցուցարարները պաստառներ էին պահում՝ «Ոչ [լիտվացի [բարերար Ջորջ] Սորոսին», «Ոչ ստրուկի անձնագրին» եւ «կորոնավիրուսը բռնապետության է վերածվում» կարգախոսներով:

Լիտվացիները դժգոհ են «հնարավորության անձնագրի» ներդրումից, հավելված, որում կարելի է QR կոդ ստանալ միայն պատվաստման վկայական կամ հակամարմիններ ունենալու դեպքում: Ցուցարարներից մեկը Delfi-ին պատմել է աշխատաշուկայի վրա ճնշումների մասին: «Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա այդպիսի պահանջ կա. առանց պատվաստման աշխատել չես կարող»,- ասել է նա:
Օգոստոսի 13-ից Լիտվայի իշխանությունները մի շարք սահմանափակումներ են մտցրել առանց «հնարավորության անձնագրի» բնակիչների համար: Նրանք չեն կարողանա այցելել 1500 քառակուսի մետրից ավելի փորք խանութներ, գնալ հանրային միջոցառումների, գեղեցկության սրահներ, մարզասրահներ եւ այլ հաստատություններ: Չպատվաստված քաղաքացիները կարող են դիմել բժիշկներին միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում:

Նիդեռլանդներ

Սեպտեմբերի 5-ին տասնյակ հազարավոր բնակիչներ երթ էին կազմակերպել Ամստերդամում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումների դեմ: Ցուցարարների շարասյունը, ըստ NOS պորտալի, ձգվում էր 7 կմ: Մինչ երթի մեկնարկը միջոցառման կազմակերպիչը ենթադրեց, որ ակցիային կմասնակցի մոտ 50 հազար մարդ:

Ցուցարարներն իրենց վրդովմունքն էին արտահայտում իշխանությունների որոշման կապակցությամբ՝ ռեստորան, թատրոն, կինոթատրոն եւ սպորտային մրցումները թույլ տալու համար միայն նրանց, ովքեր պատվաստվել են, հիվանդ են կամ կորոնավիրուսի ախտորոշման բացասական թեստ են հանձնել:

Հունաստան

Աթենքում պատվաստումների դեմ ցույցն ավարտվեց ցուցարարների եւ ոստիկանների բախմամբ: Ակցիայի ընթացքում պահակներն արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենա օգտագործեցին, 47 մարդ բերման ենթարկվեց:

Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Հունաստանի առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել խստացնել երկրում հակավիրուսային պահանջները՝ քաղաքացիների պատվաստման տեմպերն արագացնելու համար:

Ինչպես հայտարարեց գերատեսչության ղեկավար Վասիլիս Կիկիլիասը, 2021 թվականի սեպտեմբերի 13-ից մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը հանրային առողջության միջոցառումները կգործեն չպատվաստված քաղաքացիների համար: Մասնավորապես, պատվաստման վկայագիր կամ տարած COVID-19-ի սերտիֆիկատ չունեցող անձանց կարգելվի մտնել սրճարաններ, բարեր, ռեստորաններ, ակումբներ եւ այլ հանրային հաստատություններ, ինչպես նաեւ՝ ժամանցի կենտրոններ:

Թուրքիա

Թուրքիայի ամենամեծ Ստամբուլ քաղաքում բողոքի ցույց անցկացվեց կորոնավիրուսի դեմ պատվաստումների դեմ, հայտնում է CNN Trk-ը: Ցուցարարները պաստառներ էին բարձրացրել՝ «Կամ քաջություն, կամ ստրկություն», «Իմ մարմինը ինձ է պատկանում, ինչպես եւ՝ իմ որոշումը», «Ես ուզում եմ շնչել, այլ ոչ թե դիմակ կրել», «Գլոբալիստների բանդա, ձեռքերդ այն կողմ Թուրքիայից» կարգախոսներով: 

BBC-ի, Euronews-ի, NOS-ի, CNN Türk-ի, «Ինտերֆաքս»-ի, «ՌԻԱ Նովոստի»-ի նյութերով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ