News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երբ դեռ քննարկում էր ԱԺ-ում Արցախի հարցերով առանձին հանձնաժողով ստեղծելու հարցը, ՔՊ-ական պատգամավորներից առաջարկություն եղավ, որ միգուցե պետք չէ առանձին հանձնաժողով ստեղծել, այլ վերանվանել  արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, բայց ինչպես սովորաբար լինում է այս իշխանության դեխպքում, խոսքը գործից տարբերվում է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով, նրան, որ ԱԺ-ում իշխող մեծամասնությունը հրաժարվեց արտաքին հարցերի հանձնաժողովը վերանվանել՝ ներառելով Արցախ անվանումը:

«Այս իշխանությունը քայլ առ քայլ փորձում է ձերբազատվել Արցախի հիմնահարցից, զիջում է Արցախի հարցում: Այն պատերազմը, որ բերեց այս իշխանությունը, այն խայտառակ պարտությունը, իրենց գործունեության առանցքային հարցերից մեկը եղել է սա: Ես ենթադրում էի, որ գոնե կառուցողական աշխատանքի իրենց կոչերը, գոնե մի քիչ նրանց մեջ մի բան կշարժվեր, եւ գոնե այս նվազագույնը կանեին, որ մեսիջ կհղեինք թե մեր թշնամիներին, թե բարեկամներին, որ Արցախի հարցը մեզ համար վերջացած չէ, բայց ցավոք այս մեծամասնությունն առաջնորդվում է մեկ անձի քմահաճույքներով: Այս քվեարկությունը ցույց տվեց, որ գոնե այս փուլում այլ բան իրենցից ակնկալելն իրատեսական չէ: Այս իշխանության քաղաքականությունը փաստորեն Արցախից ձեռքերը լվալու քաղաքականություն է»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով նրան, որ Սյունիքի Որոտան համայնքի մոտ ադրբեջանցիները կանգեցնում են իրանական բեռնատարները եւ փող գանձում, Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենք առաջարկել են հատուկ այս թեմայով քննարկում կազմակերպել. «Որովհետեւ մենք ամեն օր ականատես ենք լինում Ադրբեջանի հերթական սադրանքին, հերթական ներխուժմանը ՀՀ ինքնիշխան տարածք: Այս իշխանությունն ի վիճակի չէ դիմադրության: Եթե քննարկումը կարողանանք կազմակերպել, այնտեղ ավելի բաց խոսակցություն կլինի, բայց ընդհանրապես, ընդդիմության խնդիրը պետք է լինի օր առաջ այս իշխանությանը հեռացնելը: գործիքակազմի, քննարկումների շուրջ քննարկումները շարունակվում են; Համոզված եմ, որ հասարակությանմեջ առաջանալու են տարբեր օջախներ, ուժային կենտրոններ, եւ նրանց համախմբմամբ  գումարվելու է ԱԺ-ից դուրս պայքարը, խորհրդարանական պայքարը, ի վերջո մենք կարողանալու ենք պարտադրել՝ կամ նրանք կվերադառնան պետական քաղաքականության, կամ պետք է հեռացվեն օր առաջ»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ