News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը, ՀՆԱ-ում ունենալով գյուղատնտեսության ամենամեծ տեսակարար կշիռը (13,3%), պարենային ինքնաբավության ամենացածր մակարդակն ունի, ամենաինքնաբավը Բելառուսն է (90%)։

Գյուղատնտեսությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների ռազմավարական նշանակության ոլորտներից է, քանի որ ապահովում է պարենային անվտանգությունը։ ԵԱՏՄ անդամ պետությունների գյուղատնտեսական շրջանառության մեջ է գտնվում մոտ 315 մլն հեկտար հող, իսկ ընդհանուր շուկան ունի մոտ 183 մլն սպառող։

ԵԱՏՄ անդամ երկրների գյուղատնտեսության ամենամեծ տեսակարար կշիռը ՀՆԱ-ում ունի Հայաստանը՝ 13.3% և Ղրղզստանը՝ 12.3%: Բելառուսում այն մոտ 8% է, Ղազախստանում՝ 4.3%, իսկ Ռուսաստանում՝ 4%:

Միաժամանակ հարկ է նշել, որ միությունը առանձին գյուղատնտեսական նշանակության արտադրատեսակների արտահանման մասով զբաղեցնում է առաջատար դիրքեր։ Մասնավորապես՝ հացահատիկի մասով Միության անդամ պետություններն ավանդաբար առաջատար արտահանողների ցանկում են, մասնավորապես ցորենի մասով՝ 1-ին տեղում, իսկ արևածաղկի ձեթի, ձկան և ցորենի ալյուրի մասով՝ 2-րդ տեղում, գարու մասով՝ 3-րդ տեղում։

Պարենային անվտանգության ապահովումը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքի առանցքային խնդիրներից մեկը։ Ներկայում Միությունում հիմնական գյուղատնտեսական ապրանքներով ապահովվածության մակարդակը կազմում է մոտ 90%։

Միության անդամ պետություններն ի հաշիվ սեփական արտադրության ամբողջությամբ բավարարում են ցորենի, բուսական յուղի, հավկիթի և շաքարի ներքին պահանջարկը։ Առաջիկայում սպասվում է ինքնաբավության ապահովում թռչնի ու խոզի մսի, կաթի, ինչպես նաև մրգերի և հատապտուղների մասով։

ԵԱՏՄ անդամ պետությունները տարբերվում են հիմնական պարենային ապրանքների բնակչության կողմից սպառման և պարենային ինքնաբավության մակարդակով։ Այսպես, պարենային ինքնաբավության ամենաբարձր մակարդակն ունի Բելառուսը՝ 89.7%, նրան հաջորդում է Ռուսաստանի Դաշնությունը՝ 88.2%, այնուհետև Ղազախստանը՝ 83.8% և Ղրղզստաանը՝ 81.9%, իսկ Հայաստանում ապահովվածության մակարդակը կազմում է 72.9%: Նման իրավիճակը պայմանավորված է Միության անդամ պետությունների ԱԱՀ զարգացման տեխնիկական ապահովվածության և տեխնոլոգիական մակարդակի, մասնագիտացման տարբերություններով։

2021 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 33.7 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0.6%-ով։ ԵԱՏՄ անդամ պետություններում գյուղատնտեսական արտադրանքի աճ ամենաշատը գրանցվել է Հայաստանում՝ 6.4%, այնուհետև՝ Ղազախստանում՝ 3.2% և Ղրղզստանում՝ 0.2%:

Հիշեցնենք նաև, որ պաշտոնական վիճակագրությամբ 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում միայն սննդամթերքի գները աճել են 9,3%-ով, ինչը, անշուշտ, էլ ավելի է խորացրել սոցիալական խնդիրները։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ