News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 06
USD
387.04
EUR
414.13
RUB
4.77
Տեսնել լրահոսը

Եվրոպական շուկայում գազի գինը հասել է հերթական ռեկորդի՝ գերազանցելով հազար խորանարդ մետրը 730 դոլարը, ՏԱՍՍ-ը մեջբերում է ICE բորսայի տվյալները։

«TTF հաբում հոկտեմբերյան ֆյուչերսի արժեքը Նիդեռլանդներում երկուշաբթի հասավ հազար խորանարդ մետրը 731,5 դոլարի կամ 1 Մվտ/ժ-ն 59,95 եվրոյի (ելնելով դոլարի նկատմամբ եվրոյի ընթացիկ փոխարժեքից, գները ICE-ում ներկայացված են եվրոյով 1 Մվտ/ժամի համար)»,- ասվում է հաղորդագրությունում։

Եվրոպայում գազի գնի նախորդ ռեկորդը գրանցվել էր օգոստոսի վերջին, այն ժամանակ, երբ պատմության մեջ առաջին անգամ արժեքը գերազանցեց հազար խորանարդ մետրը 600 դոլարը։ Սփոթ շուկայում գինը նույնպես մոտենում էր ռեկորդային նիշերի՝ հասնելով մեկ առեւտրային միավորը 580 դոլարի։ Նշվում է, որ գնի աճի գլխավոր գործոնը գազի պաշարների ցածր մակարդակն է Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններում՝ գազատարներով գազի եւ հեղուկացված գազի սահմանափակ մատակարարման դեպքում։

Օգոստոսի սկզբին «Գազպրոմը» իջեցրեց գազի մղման ծավալները Եվրոպայի պահեստարաններ։ Տարանցումը նվազեց Ավստրիայի, Գերմանիայի եւ Նիդեռլանդների պահեստարաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի համաշխարհային գինը մի փոքր իջնում է
Երեքշաբթի առավոտյան նավթի գինն իջնում է...
ՀՀ–ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով միջգերատեսչական խումբ է ստեղծվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ–ում նոր միջուկային էներգաբլոկ...
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Հերթական խորհրդակցության ընթացքում տարբեր ոլորտների պատասխանատուների և մասնագետների հետ քննարկվել է Արցախի էներգետիկ անվտանգությանն առնչվող…
Նավթի գներն աճում են
Վկայում են սակարկությունների տվյալները․․․
Բայդենի վարչակազմը 20-ամյա արգելք կսահմանի Չակո մշակութային ազգային պարկի շուրջ նավթահանքերի մշակման համար   
Հրամանը կտարածվի պետական հողերի եւ դաշնային օգտակար հանածոների վրա․․․
Պակիստանում թույլատրվել է ՌԴ-ի, Իրանի եւ Աֆղանստանի հետ նավթի եւ գազի բարտերային առեւտուրը
Պակիստանում հատուկ հրաման է արձակվել...
Ամենաշատ