News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները բոլորից գաղտնի, բանավոր պայմանավորվածությամբ Ադրբեջանին են հանձնել Կովսականը եւ Սանասարը։ Այս մասին ՀՀ ԱԺ նիստում սեպտեմբերի 13-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Այս հայտարարությանն ի պատասխան խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ ԱԺ նախագահը, ըստ էության, ներկայացնում է կառավարող քաղաքական մեծամասնությունը եւ գիտի, որ պաշտոնական տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ «Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի հանձնել։ Երբ օգտագործվում է «հանձնել» տերմինը, նկատի է առնվում, որ այն բոլոր մարդիկ, որոնք պայքարել են ու զոհվել, զոհվել են իզուր եւ հանուն տարածքների հանձնման։ Անգամ դեպքեր են եղել, երբ ինչ-որ քաղաքական գործիչներ առաջնագիծ են գնացել եւ զինվորականներին առաջարկել թողնել այս կամ այն դիրքը՝ հայտարարելով, թե ամեն բան արդեն որոշված է, հանձնված։ Նրանք զինվորականներին առաջարկել են գալ Երեւան եւ պայքարը շարունակել այնտեղ, բայց արդեն Հայաստանում գործող իշխանությունների դեմ»,- մերկապարանոց ասաց խորհրդարանի նախագահը։

Նա նաեւ հայտարարեց, որ գիտի Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի մասին, ճիշտ է միայն այն, ինչի մասին ասվում է պաշտոնական աղբյուրներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւը «հաղթական կամարներ» է կառուցում «ռազմավարի պուրակում»
Հիշեցնենք, որ ի սկզբանե «ռազմավարի պուրակ» անվանումն այժմ վերանվանվել է «Հաղթանակի զբոսայգի»՝ միջազգային․․․
Եթե տալու էին հողերը, թող տային, խի՞ մեր երեխեքին տարան, սպանեցին. մեր վերջին գրքի էջը փակեց ռուսը. «Թեւանիկի» մայր
Երբ կռիվն սկսվեց, երկու եղբայրով մեկնեցին. Միհրանս շուտ մեկնեց, Հովհանեսս...
44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցով ՄԻԵԴ-ում դրական տեղաշարժ չկա, խնդիրը քաղաքականացվել է․ Սիրանուշ Սահակյան
Ունենք դեռեւս պասիվ փուլում գտնվող գործեր եւ ունենք ակտիվ կոմունիկացիայի փուլ․․․
Մինչ այս պահը կառավարությունից որեւէ պատվիրակություն չի այցելել «Եռաբլուր»
Այստեղ են այցելում հասարակ մարդիկ՝ իրենց զավակների, հարազատների շրիմներին…
Հավասարաչափ հանցագործ են բոլորը՝ հներն ու նորերը, որոնք մեկ շղթայի իրար սերտ կապված օղակներ են. զոհվածի մայր
2020-ի սեպտեմբերի 27-ը հայ ժողովրդի պատմության ամենաարյունալի էջերից է, որը…
«Եռաբլուր» այցելեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը. Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին
Դեսպանը չցանկացավ պատասխանել լրգրողների հարցերին, նստեց մեքենան եւ հեռացավ…
Ամենաշատ