News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Չեմ բացառում, որ կան Հայաստանի կողմից ստորագրված եւ դեռ չհրապարակված  փաստաթղթեր: Այս մասին սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը:

Նա նաեւ չբացառեց, որ կան ստվերային պայմանավորվածություններ: «Դա ներկայիս իշխանությունների ոճով է: Նրանք քննարկում են՝ ինչ պետք է:վ Ուստի անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հեռացնել գործող ռեժիմին իշխանությունից»,- նշեց փորձագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է վերսկսի բանակցությունները, բայց՝ ոչ Թուրքիայի կողմից առաջարկվող «3+3» ձեւաչափի շրջանակներում, որն անընդունելի է Երեւանի համար, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով: «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի առանց դրա ծագումն, դրա առաջացման ժամանակն ու հանգամանքներն ուսումնասիրելու: Այս փաստի անտեսումը հանգեցրեց հայկական տարածքների 84 տոկոսի կորստին, այլ ոչ թե՝ 75 տոկոսի, ինչպես շատերն ասում են: Հակամարտությունը ծագել է 1918 թվականին, երբ Անդրկովկասում ստեղծվեց թուրքական երկրորդ պետությունը: Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության մաս, որի ժամանակակից  իրավահաջորդն է իրեն հռչակել Ադրբեջանը, ուստի վերջինս չի կարող պահանջ ներկայացնել Ղարաբաղի նկատմամբ: Ավելին, նույնիսկ Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետություն կոչվող այս տարածքային միավորը, որը գոյություն ուներ 1918 -ից 1920 թվականներին, չճանաչվեց Ազգերի լիգայի կողմից: Ներկայիս տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ նույնպես անհիմն են, քանի որ դրանց փաստարկները հիմնված են խորհրդային ժամանակաշրջանի քարտեզների ենթադրյալ տվյալների վրա»,- հավելեց փորձագետը:

Հասան-Ջալալյանը վստահություն հայտնեց, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանը պետք է ճանաչեր Ղարաբաղի անկախությունը, իսկ այժմ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, որտեղից  դրական ազդակներ են գալիս, խթանել վերը նշված օրակարգը, ինչը չի արվել Հայաստանի անկախության ամբողջ 30-ամյա ժամանակահատվածում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020 թվականի 44-օրյա պատերազմը փոխել է իրավիճակը տարածաշրջանում. Թոմաս Դե Վաալ
Հայաստանը դեռ երկար ժամանակ շփոթության մեջ է լինելու...
Ալիեւը «հաղթական կամարներ» է կառուցում «ռազմավարի պուրակում»
Հիշեցնենք, որ ի սկզբանե «ռազմավարի պուրակ» անվանումն այժմ վերանվանվել է «Հաղթանակի զբոսայգի»՝ միջազգային․․․
Եթե տալու էին հողերը, թող տային, խի՞ մեր երեխեքին տարան, սպանեցին. մեր վերջին գրքի էջը փակեց ռուսը. «Թեւանիկի» մայր
Երբ կռիվն սկսվեց, երկու եղբայրով մեկնեցին. Միհրանս շուտ մեկնեց, Հովհանեսս...
44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցով ՄԻԵԴ-ում դրական տեղաշարժ չկա, խնդիրը քաղաքականացվել է․ Սիրանուշ Սահակյան
Ունենք դեռեւս պասիվ փուլում գտնվող գործեր եւ ունենք ակտիվ կոմունիկացիայի փուլ․․․
Մինչ այս պահը կառավարությունից որեւէ պատվիրակություն չի այցելել «Եռաբլուր»
Այստեղ են այցելում հասարակ մարդիկ՝ իրենց զավակների, հարազատների շրիմներին…
Հավասարաչափ հանցագործ են բոլորը՝ հներն ու նորերը, որոնք մեկ շղթայի իրար սերտ կապված օղակներ են. զոհվածի մայր
2020-ի սեպտեմբերի 27-ը հայ ժողովրդի պատմության ամենաարյունալի էջերից է, որը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ