News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


«Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը, հենվելով Դոնթի բանաձեւի վրա, արդեն երրորդ անգամ պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնին առաջադրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Այս մասին  Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում, փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում, սեպտեմբերի 13-ին ասաց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովի անդամները անդրադարձան բազմաթիվ թեմաների եւ հարցերի, որոնք արդեն քննարկվել էին նախորդ երկու նիստերի ընթացքում։

Ղազինյանի թեկնածության քննարկումն անցավ փոխադարձ մեղադրանքների եւ քննադատության մթնոլորտում։ Այսպես, հերթական անգամ խորհրդարանական հանձնաժողովի՝ ԱԺ-ում կառավարող մեծամասնությունը ներկայացնող անդամները հայտարարեցին իրենց դիրքորոշման եւ, մասնավորապես, այն մասին, որ չեն ցանկանում պաշտպանել Ղազինյանի թեկնածությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քվեարկությունն իմ թեկնածության դեմ զգալիորեն կապված էր հանցագործության կատարման մասին իմ հաղորդման հետ։ Խոսքը, մասնավորապես, պետական դավաճանության մասին է»,- ասաց Ղազինյանը։

Արդյունքում՝ Ղազինյանի թեկնածությունը նորից հավանութան չարժանացավ։ Խորհրդարանական ընդդիմությունը՝ հանձին «Հայաստան» խմբակցության, պետք է նոր թեկնածու ներկայացնի։ Նշենք, որ ընդդիմությունը պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովում ներկայացված է ընդամենը 4 պատգամավորով։ Նրանցից երեքը «Հայաստան» խմբակցությունից են, մեկը՝ «Պատիվ ունեմ»-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ