
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիեւը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Այս մասին, ՊՆ-ին հղումով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկատվության՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ինժեներական եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր: