News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի մաքսային կոմիտեն «իրավական հիմքերը» հարմարեցրել է լկտի գործողություններին Հայաստանում: Հատկանշական է, որ ադրբեջանական հրապարակումներում օգտագործվում են աղավաղված հայկական տեղանունները, ինչը նպատակ ունի մատնանշել դրանց «ադրբեջանական ծագումը»: Հիշեցնենք, որ խոսքը Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական դիրքի եւ իրանական բեռնատարների վարորդների համար հարկների սահմանման մասին է:

Հրապարակումը ներկայացնում ենք առանց փոփոխությունների.

«Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն haqqin.az-ին մեկնաբանել է  ԶԼՄ-ների հաղորդագրությունները՝ Ադրբեջանի տարածքով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի եւ այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ: Հարկ է նշել, որ հրապարակումները վերաբերում էին իրանական ավտոմեքենաներին, որոնք անցնում էին Գորուս-Կաֆան մայրուղու՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող այն հատվածով, որտեղ ոստիկանական դիրք էր ստեղծվել:

«Ադրբեջանի Հարկային օրենսգրքի 2100-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների՝ Ադրբեջանի տարածք մտնող եւ դուրս եկող ավտոմեքենաները ենթակա են ճանապարհային տուրքի: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկի, ինչպես նաեւ պետական ​​տուրքի՝ Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար՝ «Պետական ​​տուրքի մասին» օրենքի 24-րդ հոդվածի համաձայն»,- հայտնել են կոմիտեում:
Պետական ​​մաքսային կոմիտեում ընդգծել են, որ ներկայումս Ադրբեջանի մաքսային մարմիններն ապահովում են այս ուղղությամբ օրենսդրության դրույթների իրականացումը երկրի ամբողջ տարածքում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020 թվականի 44-օրյա պատերազմը փոխել է իրավիճակը տարածաշրջանում. Թոմաս Դե Վաալ
Հայաստանը դեռ երկար ժամանակ շփոթության մեջ է լինելու...
Ալիեւը «հաղթական կամարներ» է կառուցում «ռազմավարի պուրակում»
Հիշեցնենք, որ ի սկզբանե «ռազմավարի պուրակ» անվանումն այժմ վերանվանվել է «Հաղթանակի զբոսայգի»՝ միջազգային․․․
Եթե տալու էին հողերը, թող տային, խի՞ մեր երեխեքին տարան, սպանեցին. մեր վերջին գրքի էջը փակեց ռուսը. «Թեւանիկի» մայր
Երբ կռիվն սկսվեց, երկու եղբայրով մեկնեցին. Միհրանս շուտ մեկնեց, Հովհանեսս...
44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցով ՄԻԵԴ-ում դրական տեղաշարժ չկա, խնդիրը քաղաքականացվել է․ Սիրանուշ Սահակյան
Ունենք դեռեւս պասիվ փուլում գտնվող գործեր եւ ունենք ակտիվ կոմունիկացիայի փուլ․․․
Մինչ այս պահը կառավարությունից որեւէ պատվիրակություն չի այցելել «Եռաբլուր»
Այստեղ են այցելում հասարակ մարդիկ՝ իրենց զավակների, հարազատների շրիմներին…
Հավասարաչափ հանցագործ են բոլորը՝ հներն ու նորերը, որոնք մեկ շղթայի իրար սերտ կապված օղակներ են. զոհվածի մայր
2020-ի սեպտեմբերի 27-ը հայ ժողովրդի պատմության ամենաարյունալի էջերից է, որը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ