News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Իշխանությունները կարող էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հերցրի հանձնաժողովի օրակարգում ներառել Որոտանում տեղի ունեցող դեավաճանական պրոցեսները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Գոնե որոշում կայացվեր արտահերթ նիստ հրավիրել եւ հանձնաժողով հրավիրեին այն պատասխանատու սուբյեկտներին, որոնք պետք է այսօր տան բացատրություն եւ մեզ եւ մեր քաղաքացիներին, թե ինչ է կատարվում Հայաստանի պետական սահմաններին, ինչ հանգամանքներում եւ ում հրամանով տեղի ունեցավ Հայաստանի ինքնիշխան տարածքի հանձնումն Ադրբեջանին: Դա պետական դավաճանություն էր: Դրա վերաբերյալ հաղորդում է տրվել հանցագործության մասին եւ ոչ մի պատասխան չի ստացվել: Հրաման տվող սուբյեկտը Սահմանադրությամբ այդպիսի լիազորություն ուղղակի չունի»,-ասաց նա:

Ղազինյանը հավելեց, որ հետագայում առանձնահատուկ հետաքրրության նյութ պետք է դառնա Նիկոլ Փաշինյանի կողմից հայկական բնակավայրերի ադրբեջանական անվանումների օգտագործումը. «Պետք է տրվի քրեաիրավական գնահատական, որ երկրի ղեկավարը, որ կոչված է պաշտպանել Հայաստանի ազգային շահը, ինչպես է իրեն թույլ տալիս հայկական բնակավայրերը կոչել ադրբեջանական հորինված անվանումներով: Հայաստանի պետական սահմանը գծվում է «Պետական սահմանի մասին» օրենքով, իսկ այն, ինչ տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին, դա եղել է օրենսդրության կոպիտ խախտումով, Ալիեւի հետ բանավոր փոխըմբռնման արդյունքում»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ