News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի Կամո Քոչունցը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ