News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական ոստիկանների կողմից Հայաստան մտնող իրանական բեռնատարների ստուգումն ու գումար գանձելը (փաստը հավաստող անդորրագիրն արդեն հրապարակված է սոցցանցերում) սոսկ ուժի ցուցադրում կամ շարքային չարաճճիություն չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այն, կարծում եմ, ուղղակի ակնարկ է. եթե արևմտյան շրջանների և Նախիջևանի հետ  երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների ԱՆԱՐԳԵԼ (սա աուղղակի արձանագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ) երթևեկություն կազմակերպելը ևս իրականացվի Հայաստանի վերահսկողության ներքո և, ըստ այդմ էլ՝ ուղեկցվի մաքսային և սահմանային ստուգումներով ու համապատասխան գանձումներով, ապա նույնն իրենք կանեն իրանական բեռների պարագայում և ավելի վատթար սցենարով:

Ընդ որում, այս դեպքում տերմինների ընտրությունը (միջանցք, թե ազատ հաղորդակցության ապահովում) որևէ իրավական արժեք չունի, արժեք ունի բովանդակությունը՝ ամրագրել մաքսային և սահմանային հսկողություն, թե՝ ոչ:

Այս հարցի պատասխանը Ադրբեջանը, թերևս, արդեն փորձում է պարտադրել պարզ շանտաժով: Իսկ սա այն գինն է, որ մենք վճարում ենք՝ սահմանային բարդ թնջուկը, ինչն այլ երկրներում տարիների ընթացքում է հանգրվանի հասնում, հապճեպ լուծելու արդյունքում...»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020 թվականի 44-օրյա պատերազմը փոխել է իրավիճակը տարածաշրջանում. Թոմաս Դե Վաալ
Հայաստանը դեռ երկար ժամանակ շփոթության մեջ է լինելու...
Ալիեւը «հաղթական կամարներ» է կառուցում «ռազմավարի պուրակում»
Հիշեցնենք, որ ի սկզբանե «ռազմավարի պուրակ» անվանումն այժմ վերանվանվել է «Հաղթանակի զբոսայգի»՝ միջազգային․․․
Եթե տալու էին հողերը, թող տային, խի՞ մեր երեխեքին տարան, սպանեցին. մեր վերջին գրքի էջը փակեց ռուսը. «Թեւանիկի» մայր
Երբ կռիվն սկսվեց, երկու եղբայրով մեկնեցին. Միհրանս շուտ մեկնեց, Հովհանեսս...
44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցով ՄԻԵԴ-ում դրական տեղաշարժ չկա, խնդիրը քաղաքականացվել է․ Սիրանուշ Սահակյան
Ունենք դեռեւս պասիվ փուլում գտնվող գործեր եւ ունենք ակտիվ կոմունիկացիայի փուլ․․․
Մինչ այս պահը կառավարությունից որեւէ պատվիրակություն չի այցելել «Եռաբլուր»
Այստեղ են այցելում հասարակ մարդիկ՝ իրենց զավակների, հարազատների շրիմներին…
Հավասարաչափ հանցագործ են բոլորը՝ հներն ու նորերը, որոնք մեկ շղթայի իրար սերտ կապված օղակներ են. զոհվածի մայր
2020-ի սեպտեմբերի 27-ը հայ ժողովրդի պատմության ամենաարյունալի էջերից է, որը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ