News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ հարեւանների հետ հարաբերություններն առաջնահերթություն են Իրանի համար, որն արտահայտվում է որպես նախագահ Իբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

«Մենք փորձում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորություններն օգտագործել տարածաշրջանային զարգացման, խաղաղության եւ կայունության համար` բոլոր հարեւանների մասնակցությամբ: Մասնավորապես, օրակարգում են Հայաստանի, ինչպես նաեւ մեր մյուս հարեւանների հետ հարաբերությունները»,- ասել է Խատիբզադեն:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 12-ին, հայտնի էր դարձել, որ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատար մեքենաները՝ փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար, ինչպես նաեւ 50 000 դրամ են պահանջում, որպեսզի վարորդներին թույլ տան անցնել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ