News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական դիմադրության ուժերի երկու հարձակումների հետեւանքով 50 զինվորականներ եւ ոստիկաններ են սպանվել անցած հանգստյան օրերին Մյանմայի Մագուեյ շրջանի Չին նահանգում, հայտնում է The Irrawaddy-ն:

Քաղաքացիական ուժերի 200 ներկայացուցիչներ հարձակվել են Չին նահանգի գյուղերից մեկի զինվորական անցակետի վրա, սակայն հետո նահանջել են: Այնուհետեւ 400 մարդ երկրորդ անգամ է գրոհել դիրքը: Փոխհրաձգության ընթացքում զոհվել է 12 զինվոր, վիրավորվել է քաղաքացիական դիմադրության ութ մարտիկ: Հրազենի եւ զինամթերքի առգրավումից հետո հարձակվողներն այրել են մարտական դիրքը:

Մագուեյի շրջանում ոստիկանական անցակետի վրա հարձակման ժամանակ զոհվել է հինգ ոստիկան, վիրավորվել է դիմադրության երեք մարտիկ: Եւս 30 ոստիկաններ, որոնք ուղարկվել էին օգնելու, զոհվել էին դարանից հարձակման պատճառով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ