News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա)»,- նշված է նախագահի հրամանագրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ