News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները ձերբակալությունը վերածել են ընդդիմության դեմ ուղղված պատժիչ մեխանիզմի: Այս մասին Ազգային ժողովի սեպտեմբերի 13-ի նիստի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ իշխանությունները ձերբակալում էին գյուղապետերին եւ քաղաքապետերին միայն նրա համար, որ նրանք ընտրություններից առաջ օգնություն են բաժանել կարիքավոր քաղաքացիներին, ինչը, ի վերջո, մեկնաբանվել է որպես կաշառակերության փորձ:

«Միեւնույն ժամանակ, իշխանությունների կողմից նշանակված մարզպետները անում էին նույնը, սակայն ոչ ոքի մտքով չանցավ նրանց որեւէ բանում մեղադրել: Բացի այդ, իշխանական պատգամավորների եւ նախարարների գործողությունները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզչական այցը Սյունիքի մարզ, ինչի համար պաշտոնական ռեսուրսներ օգտագործվեցին, ինչպես նաեւ նախարարների եւ խորհրդարանականների մի շարք գործողություններ, իրավապահ մարմինների կողմից որեւէ կշտամբանքի չեն արժանացել: Մեր երկու պատգամավորները՝ Մխիթար Զաքարյանը եւ Արմեն Չարչյանը, կալանքի տակ են, իսկ ներկայիս իշխանությունը ներկայացնող պատգամավորներից ոչ մեկը չի էլ ցանկանում Չարչյանի կտրուկ վատթարացած առողջական վիճակը ճշտելու համար հարցում ներկայացնել: Նրանք դա նույնիսկ մասնավոր, ոչ հրապարակային եղանակով չեն անում», - շեշտեց ընդդիմադիրը:

Նա նաեւ նշեց, որ հնարավոր խախտումներ թույլ տված իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկը պատիժ չի կրել:

«Ընդ որում, շատ դեպքերում ընդդիմադիր գործիչներին ձերբակալում են, եւ պարզ չէ՝ արդյո՞ք նման միջոցն իսկապես համաչափ է ենթադրյալ խախտումներին, թե՞ իշխանությունները պարզապես ռեպրեսիվ մեթոդներ են կիրառում», - ասաց Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ