News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Երեք ամսվա դադարից հետո Երուսաղեմի շրջանային դատարանում վերսկսվել է կաշառակերության մեջ մեղադրվող Իսրայելի նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ երեք գործերի քննությունը, հաղորդել է The Jerusalem Post-ը:

Նիստը սկսվել է Walla! տեղեկատվական պորտալի նախկին գլխավոր խմբագիր Իլանա Յեշուայի վկայությամբ, իսկ Նեթանյահուն ներկա չի եղել: Գործի շրջանակներում նախկին վարչապետը մեղադրվում է «Բեզեկ» հեռահաղորդակցական ընկերությանը գործելու բարենպաստ պայմաններ առաջարկելու մեջ` իր կաբինետի գործունեության դրական լուսաբանման դիմաց:

2019 թվականին Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել կաշառակերության, խարդախության եւ հանրային վստահության չարաշահման երեք գործերով: Ընդդիմության նախկին ղեկավարը բազմիցս հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները: Մեղադրական եզրակացությունները Երուսաղեմի շրջանային դատարանին են փոխանցվել 2020 թվականի հունվարի 28-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ