News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կատարի արտգործնախարարը հայտարարել է, որ կոչ է արել Աֆղանստանի նոր կառավարությանը հարգել կանանց իրավունքները եւ որ շատ վաղ է մտածել թալիբների կառավարության ճանաչման մասին, հաղորդել է Reuters-ը:

Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանին Դոհայում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Lը Դրիանի հետ համատեղ ասուլիսով է հանդես եկել: Լը Դրիանը ասել է, որ Ֆրանսիայի տասնյակ քաղաքացիներ դեռեւս գտնվում են Աֆղանստանում, եւ Փարիզը Կատարի հետ աշխատում է նրանց տարհանելու ուղղությամբ:  

«Մենք թալիբներին մշտապես կոչ ենք անում պաշտպանել Աֆղանստանի ժողովրդի իրավունքները՝ ներառյալ կանանց իրավունքները եւ նրանց դերը Աֆղանստանի զարգացման գործում», - ասել է շեյխ Մուհամեդը:

«Նրանց մահմեդական երկրների բազմաթիվ օրինակներ ենք ներկայացրել, այդ թվում՝ Կատարի օրինակը. այն իսլամական համակարգ ունեցող պետություն է, որտեղ կանայք ամբողջությամբ օգտվում են իրենց իրավունքներից», - ավելացրել է նա:

Ավելի վաղ մի խումբ աֆղանստանցի կանայք բողոքի ցույց են անցկացրել Քաբուլի նախագահական պալատի մոտ՝ իրավահավասարություն պահանջելով Աֆղանստանում իշխանությունը վերցրած թալիբներից: Ամբոխը ցրվել է արցունքաբեր գազով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ