News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի քաղաքացիների տարհանումն ԱՄՆ կասեցվել է առնվազն մեկ շաբաթով՝ տարհանվողների շրջանում կարմրուկի դեպքերի բացահայտման հետ կապված, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիերը:

«Որպես նախազգուշական միջոց՝ չվերթները դադարեցված են մնում», - ասել է Սպիտակ տան խոսնակը՝ աֆղանստանցիներին ինքնաթիռներով ԱՄՆ տեղափոխելու մասին:

«Բոլոր ժամանող աֆղանստանցիներին ներկայումս անհրաժեշտ է պատվաստել կարմրուկի դեմ: Աֆղանստանցիների համար ամենակարեւոր պատվաստումներն իրականացվում են ԱՄՆ-ում տեղակայված ռազմաբազաներում: Շուտով կսկսենք աֆղանստանցիների պատվաստումները կարմրուկի, խոզուկի եւ կարմրախտի դեմ նրանց՝ դեռեւս արտերկրում գտնվելու ժամանակ», - ասել է Ժան-Պիերը:

Տարհանման կանգնեցման մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ