News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Ասադը Ռուսաստան է այցելել չհայտարարված այցով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Բանակցությունների ընթացքում Պուտինը նշել է  Սիրիայի նախագահի քայլերը՝ ուղղված քաղաքական ընդդիմախոսների հետ երկխոսության հարթմանը։

ՌԴ նախագահն անդրադարձել է նաեւ Սիրիայում արտասահմանյան զորքերի ներկայությանը՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կհաջողվի Սիրիայի ժողովրդին ոտքի հանել։

«Իմ կարծիքով՝  խնդիրը արտասահմանյան զինված ուժերն են առանց ՄԱԿ-ի որոշման, առանց ձեր թույլտվության ներկա են գտնվում երկրի առանձին հատվածներում, ինչը հակասում է միջազգային իրավունքին եւ հնարավորություն չի տալիս առավելագույն ջանքեր գործադրել երկրում համախմբման համար»,-ասել է Պուտինը։

«Որոշ պետություններ Սիրիայի ժողովրդի դեմ պատժամիջոցներ են սահմանել, որոնք կարելի է դասակարգել որպես հակամարդկային, հակապետական, հակաօրինական»,-ասել է Ասադը։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ