News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Իվան Կորչոկին տեղեկացրել է Ադրբեջանի սադրանքների մասին։

Համատեղ ճեպազրույցի ժամանակ Միրզոյանը հայտնեց, որ իր երախտագիտությունն է հայտնել պանդեմիայի պայմաններում աջակցության, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ եւ դրանից հետո դիրքորոշման համար, հատուկ շնորհակալություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանի կողմից բանաձեւերի ընդունման համար։

«Մանրամասն քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայից՝ իրականացված Արցախի ու Արցախի ժողովրդի դեմ, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմի օրերին թույլ տրված հանցագործություններից»,-հայտնելց Միրզոյանը։

«Խոսել ենք եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից հայտարարության դրույթների չկատարման մասին, մասնավորապես սա վերաբերում է առաջին հերթին հայ ռազմագերիների եւ բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձին։ Խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ, հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունից, եւ Ադրբեջանի կողմից սադրիչ գործողություներից՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու վերաբերյալ»,-հավելեց Միրզոյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ