News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լոնգ Բիչ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում պաշտպանել է դեմոկրատ Գեւին Նյուսոմին, որին հրաժարական է սպառնում Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնից։ Իր ելույթի ժամանակ նա հիշատակել է նախկին նախագահ Դոնադ Թրամփին, ինչից հետո խաչակնքվել է, տեղեկացնում է Associated Press-ը։

«Իհարկե, պատճառը, ինչի համար ես այստեղ եմ, ինչի համար դուք բոլորդ եք այստեղ, հանգում է այն բանին, որպեսզի շնորհակալություն հայտնենք եւ աջակցենք մեր բարեկամ նահանգապետ Գեւին Նյուսոմին՝ երկրի լավագույն նահանգապետերից մեկին»,- ասել է Բայդենը։

«Ամբողջ երկրի հայացքն ուղղված է Կալիֆոռնիային, որովհետեւ որոշումը, որը դուք պետք է կայացնեք, ոչ միայն հսկայական ազդեցություն կգործի Կալիֆոռնիայի, այլեւ կանդրադառնա ողջ երկրի եւ, անկեղծ ասած, ամբողջ աշխարհի վրա։ Ես չեմ կատակում։ Եվ ահա թե ինչու։ Դուք բոլորդ գիտեք, որ անցած տարի ես ստիպված էի մասնակցել ընտրություններին իրական Դոնալդ Թրամփի դեմ»,- շարունակել է Բայդենը եւ խաչակնքվել։

«Քվեարկեք, որպեսզի Գեւինը մնա նահանգապետի պաշտոնին։ Դուք կամ կթողնեք Գեւին Նյուսոմին որպես ձեր նահանգապետ, կամ կստանաք Դոնալդ Թրամփին։ Սա կատակ չէ»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ