News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Ոստիկանները բերման են ենթարկել Երևանի քաղաքապետարանի շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող Ֆիզգորոդոկ թաղամասի չորս բնակչի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից։

«Քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու պատճառով»,- նշեցին Ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆիզգորոդոկ կոչվող գիտավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով կասեցնել շինարարությունը իրենց թաղամասում: Թաղամասի բնակիչները շինարարությունը համարում են ապօրինի։ Նրանք մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, որի արդյունքում օրեր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը, սակայն շինարարությունը չի դադարել:

Բացի այդ, 20-օրյա հացադուլից հետո Ֆիզգոռոդոկի բնակիչ Հայկ Հարությունյանը երեկվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ:

Հավելենք նաև, որ այս պահին թաղամասի մի քանի բնակիչներ մտել են քաղաքապետարան քննարկումների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարորդը չի ենթարկվել պարեկներին, փախել է, մեքենան բախվել է մայթին, անվադողերը պայթել են. վարորդը եղել է ոչ սթափ
Պարեկները հայտնաբերել են ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող տղամարդուն ու բերման ենթարկել…
Գլխավոր դատախազության դիմաց ապրիլի 22-ին տեղի ունեցած ակցիայի 10 մասնակցի մեղադրանք է առաջադրվել
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին…
Թուրքիայում պիտբուլը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը
«Շան տերն ասաց, որ վախենալու կարիք չկա, շունը չի կծում...
Ոստիկաններին տեսնելով՝ մեքենայի պատուհանից թմրանյութ է նետել, բայց արդեն ուշ էր
Նշված դեղնականաչավուն զանգվածից բացի, մեքենայի զննությամբ հայտնաբերվեց ծխախոտի տուփով նմանատիպ բուսական զանգված և պլաստմասսե տարա…
Մամուլի շենքի դիմաց շղթայական ավտովթար է տեղի ունեցել. բուժօգնություն են ցույց տվել Մարալ Նաջարյանին. aravot.am (ֆոտո)
Տեղում բժիշկները օգնություն են ցույց տվել քաղաքացու...
«ԳԱԶԵԼ»-ի վթարի հետեւանքով վիրավորների թիվը 17–ն է. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում ողբերգական ավտովթարից (ֆոտո)
Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները...
Ամենաշատ