News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նեյրոցանցի միջոցով ԱՄՆ-ից մաթեմատիկոսները հայտնաբերել են «հաջողության շերտերը», որոնք նկարիչների, ռեժիսորների եւ գիտնականների աշխատանքում 3-5 տարի են տեւում, հայտնում է Nature Communications գիտական ամսագիրը:

«Նման ուսումնասիրություն կատարելու գաղափարը մեզ մոտ ծագել է Ամստերդամում Վան Գոգի թանգարան այցելության ժամանակ: Նրա ստեղծագործության մեջ հաջողության շերտն ընկնում է 1888-1890 թվականներին, երբ Վան Գոգը ստեղծել է իր գրեթե բոլոր հայտնի ստեղծագործությունները»,- ասում է Էվանսթոնի Հյուսիսարեւմտյան համալսարանի պրոֆեսոր Վան Դաշունը:

Մասնագետները պարզել են, որ թեժ շերտերը, որպես կանոն, բազմամյա հետազոտությունների, տարբեր ոճերի կամ թեմաների ուսումնասիրման անմիջական արդյունք են, որոնց հաջորդում է շահագործման ժամանակաշրջանը, երբ նկարիչը կամ գիտնականը կենտրոնանում է նեղ տարածքում եւ արդյունք է տալիս: Միեւնույն ժամանակ, գիտնականներն ու արվեստագետները «հաջողության շերտի» սկսվելուց հետո կենտրոնացել են շատ նեղ թեմաների եւ աշխատաոճերի վրա:

Այս տվյալները թույլ կտան բարձրացնել կինոյի եւ գեղանկարչության ֆինանսավորման արդյունավետությունը, ինչպես նաեւ բարելավել գիտության մեջ դրամաշնորհային համակարգի աշխատանքը, ամփոփել են գիտնականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ