News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նպատակը հենց այն է, որպեսզի քաղաքական հղումից բացի, որը դրանում պարունակվում է, իրականացվեն կապերի ապաշրջափակման քայլեր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում սեպտեմբերի 14-ին ասաց Ուկրաինայում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Դեսպանը նշեց, որ այսօր Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան քննարկել են առկա կապի բարելավման արդիականացման անհրաժեշտության հարցերը, որպեսզի այն դառնա հարմար եւ ավելի հրապուրիչ տնտեսվարող սուբյեկտների համար։

Նրա խոսքով՝ ձեռք են բերվել բավական լուրջ պայմանավորվածություններ։ «Հայաստանը կմասնակցի բոլոր նման միջոցառումներին, որոնք նրա համար հետաքրքրություն կներկայացնեն։ Կապահովվի դրա հետ կապված պետական աջակցություն»,- ավելացրեց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երեւանում տեղի ունեցավ հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը տնտեսական համագործակցության վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ