News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը ցանկանում է զգալիորեն բարձրացնել իր սակագները մինչև 223,7 դրամ մեկ խորանարդ մետրի համար ներկայիս 180-ի  փոխարեն։ Տեղեկությունը հայտնում է ՀԾԿՀ պաշտոնական էջը։

Հիմնականում առաջարկվում է սակագնի բարձրացում ընդհանուր գնաճի պատճառով:  ՀՀ կառավարության հետ պայմանագրում նշվում է, որ սակագինը կարող է բարձրանալ էլեկտրաէներգիայի թանկացման և գնաճի պատճառով (որը տարեսկզբից կազմել է 5,7%):

Սկզբնական շրջանում` 2017 թվականից սկսած, սակագինը սահմանվում էր 180 դրամ մեկ խորանարդ մետրի համար, և ենթադրվում էր, որ կբարձրանա վերջին մի քանի տարիներին (2021 թվականին այն պետք է լիներ 211 դրամ):  Բայց 180 դրամը գերազանցող մասը կառավարությունը սուբսիդավորեց այնպես, որ սպառողների համար այն չգերազանցեց 180-ը: Այսպիսով, ըստ էության, սակագինը 191,4 դրամ էր, որից 11,4 դրամը սուբսիդավորեց պետությունը:

Այժմ «Վեոլիա ջուրն» առաջարկում է սակագինն ավելացնել 12.34 դրամով։

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնեցին, որ հայտն ընդունելուց հետո 80 օր է նախատեսված ուսումնասիրության համար. հաշվարկները կուսումնասիրվեն, նիստ կգումարի, նոր սակագինը կընդունի։ Թե ինչքան կլինի սակագինը, ցույց կտան հաշվարկները։  Իսկ նոր սակագինը ուժի մեջ կմտնի 2022 հունվարից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
Ամենաշատ