News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում գնաճը պայմանավորված է առաջարկով և վերջին շրջանում նաև սեզոնային ապրանքների գնաճով, մասնավորապես՝ բանջարեղենի գները նախորդ տարվա համեմատ օգոստոսին աճել են մոտ 66 %-ով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին  Գալստյանը:

Նրա խոսքով՝ գնաճի վրա ազդում են նաև երկու կարևոր գործոններ, որոնցից մեկը պահանջարկն է, և 2021թ. տարվա սկզբին մասնավոր սպառումն ավելացել էր 5.9 %-ով, այն դեպքում, երբ համախառն ներքին միջոցների կուտակումը նվազել է 6 %-ով, հետևաբար՝ պահանջարկն առաջանցիկ է արտադրությունների կարողությունների նկատմամբ:

Մարտին Գալստյանը հայտնեց, որ կա նաև ներքին ծառայությունների գների աճ:

«Մենք նպատակադրված փորձում ենք հանրությանը տալ մեսիջ առ այն, որ 2022 թվականին մենք վերադառնալու ենք մեր գնաճի թիրախին, ուստի այս պահին գնաճային սպասումները խարսխելու նպատակ ենք հետապնդում»,- հայտարարեց ՀՀ գլխավոր դրամատան ղեկավարը:

Նա հայտարարեց, որ կանխատեսում են գնաճի վրա արտաքին գործոնների ազդեցության պահպանում:

Հարցին, թե Գորիս-Կապան ճանապարհի փակումն ինչքանով կազդի տնտեսության վրա՝ Մարտին Գալստյանը պատասխանեց. «Մենք դիտարկում ենք բազային սցենար և դրա շուրջ որոշակի այլընտրանքային սցենարներ: Բազային սցենարի մեջ որոշակի ռիսկեր կան հաշվարկված, բայց մենք կարծում ենք, որ այդ ռիսկերն էկան չեն տնտեսական պրոցեսի խաթարման և տնտեսական գործունեության վտանգման տեսանկյունից»:

Նրա խոսքով՝ ԿԲ-ում մշակվում են նաև ռիսկային սցենարներ, որոնք ներառում են նաև Գորիս- Կապան ճանապարհի փակման դեպքը, բայց բազային սցենարում նման իրավիճակ արտացոլված չէ:

Մարտին Գալստյանը նաև հայտնեց, որ ԿԲ-ն 2021թ. համար կանխատեսում է 5.4 % աճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Ամենաշատ