News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և քաղաքական կարգավորմանը՝ համոզված լինելով, որ միայն հիմնախնդրի համապարփակ լուծումը կարող է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը:

«Որպես Մինսկի խմբի համանախագահ, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու քաղաքական կարգավորմանը։ Այդ նպատակին հասնելու համար կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Միայն համապարփակ լուծումը, որն անդրադառնում է բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի բնակիչներին միասին ապրել խաղաղ պայմաններում», - «Արմենպրես»-ին փոխանցել են Միացյալ Նահանգների դեսպանությունից:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան, թուրքական «Yeni Şafak»-ի հաղորդմամբ, մեկնաբանել էր Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի՝ սեպտեմբերի 11-ին լրագրողներին տված այն մեկնաբանությունը, որ Միացյալ Նահանգները լուծված չի համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերվա ընթացքում: Այդուհանդերձ, մենք հասկանում ենք, որ կան որոշ հիմնախնդիրներ, որոնք պետք է լուծվեն, և դրանցից մեկը, ինչպես նախկինում եմ ասել, այն է, որ մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չենք համարում և հետևաբար կշարունակենք պահել այդ հարցը Մինսկի խմբի օրակարգում», - լրագրողների հետ զրույցում ասել էր ԱՄՆ դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ի քաղաքապետերը չեղյալ են հայտարարում Ադրբեջանի հորդորով հրապարակած ստահոդ հռչակագրերը. Սասունյան
Թեև երբեմն փողը կարող է օգնել ստանալ ձեր ուզածը, սակայն այլ ժամանակներում այն կարող է ձեզ խայտառակել, երբ նրանք, ովքեր ավելի…
Ալիևը Թալիշի մշակույթի տունը ներկայացրել է որպես ռուսական եկեղեցի, մինչդեռ Թալիշում երբևե ռուսական եկեղեցի չի եղել
Թալիշ գյուղը գտնվում է Մարտակերտի շրջանում, 44-օրյա պատերազմի արդյունքում մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Գյուղում և նրա շրջակայքում...
44–ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ.ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ. ՕՐ 24–ՐԴ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20
44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը...
«Հրապարակ». Գերիների վերադարձն անակնկալ էր հարազատների համար
Նրանք գերեվարվել էին անցած տարվա դեկտեմբերին՝ պատերազմի ավարտից շաբաթներ անց, Հադրութի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերից…
Փայլասարն ադրբեջանական վերահսկողության տակ է. Կապանի փոխքաղաքապետ
Մենք չենք իջել սարից, դիրքերի տեղաշարժ տեղի չի ունեցել, ընդամենը փակվել է ճանապարհ….
Նպատակահարմար չէ․պաշտպանության փոխնախարարը պարզաբանեց՝ ինչու են պատգամավորին մերժել առաջնագիծ այցելել
Այնուամենայնիվ, պատգամավորը նշեց, որ արդեն հաջորդ նախադասության մեջ ասվում է, որ ստացված արդյունքների հիման վրա ՀՀ ԶՈւ-ում․․․
Ամենաշատ