News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 54-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 18-ին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի 37-ամյա բնակիչը Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում հանդիպել է ընկերոջը՝ 54-ամյա տղամարդուն: Վերջիններս, փոխադարձ պայմանավորվածությամբ, նույն թաղամասում գտնվող  խանութից օղի են գնել և գնացել 54-ամյա տղամարդու բնակարան, որտեղ միասին խմել են գնած օղին:

Նույն օրը` ժամը 15:50-ի սահմաններում, նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 37-ամյա տղամարդը, տան հյուրասենյակից վերցնելով մետաղյա աթոռը, ընկերոջն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում` կենսական կարևոր օրգան հանդիսացող գլխին` պատճառելով բաց, բութ գանգուղեղային վնասվածք, որից հետո հեռացել է, իսկ 54-ամյա տղամարդը, ստացած մարմնական վնասվածքներից, մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 37-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան»,- նշված է հաղորդագրությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ