News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (World Wide Fund for Nature, WWF) մշակել է նախագիծ, որը կօգնի լիակատար անհետացումից փրկել Սիբիրի հարավում ապրող հյուսիսային եղջերուին: Ալթայի արգելոցում վայրի կենդանիներին հսկելու համար տեսախցիկներ են տեղադրել: Այս մասին հաղորդվում է բնապահպանական կազմակերպության պաշտոնական կայքում:

Նման սմբակավորներն այժմ ապրում են միայն Ալթայի արգելոցում: Սրա հետ կապված՝ WWF-ն ուզում է նախ հաշվարկել եղջերուների թիվը եւ ստուգել նրանց վիճակը: Հիմնադրամն այնուհետեւ կմշակի պահպանման ծրագիր եւ իր գործընկերներին կներգրավի նախագծում:

Բնական տարածքի գիտնականներն ու տեսուչները նախօրոք ուսումնասիրել են հազվագյուտ հյուսիսային եղջերուի բնակավայրերը: Հունիս-հուլիս ամիսներին նրանք ստիպված են եղել ոտքով եւ ձիով ավելի քան 540 կիլոմետր անցնել: Անցուղիներում, որտեղ կենդանիները երբեւէ հանդիպել են, փորձագետները ֆիքսել են տեսախցիկներ՝ հետեւելու համար:

«Վերջերս մենք ջրբաժանի լանջին մի հյուսիսային եղջերու նկատեցինք: Նա պառկել էր ձյան վրա ու քնել: Նա մեզ տեսավ մոտ 20 մետր հեռավորությունից»,- հիշեց արշավախմբի ղեկավար Յուրի Կալինկինը:

19-րդ դարում Ալթայի մեծ մասը բնակեցված էր հյուսիսային եղջերուներով, սակայն այս պահին նրանց թիվը եւ բնակության վայրը զգալիորեն նվազել են: Ըստ WWF-ի՝ այդ կենդանիները «շատ դյուրահավատ են», ինչը հնարավորություն է տալիս առանց որեւէ դժվարության մոտենալ նրանց: Այդ պատճառով կենդանիները հաճախ որսագողերի զոհ են դառնում: Բացի դրանից, կլիմայի փոփոխությունը նաեւ փոփոխություններ է առաջացնում հյուսիսային եղջերուների կյանքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ