News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մյանմայի ավելի քան 1700 զինվորականներ են զոհվել, 630-ը վիրավորվել վերջին երեք ամիսների ընթացքում Էթնիկ զինված խմբերի մասնակցությամբ հրաձգության հետեւանքով: Այս մասին երեքշաբթի հաղորդել է The Irrawaddy-ն՝ հղում անելով ազգային միասնության ինքնահռչակ կառավարության տեղեկատվությանը:

Նրա խոսքով՝ զինվորականները սպանել են 431 խաղաղ բնակչի, եւս 184 մարդ վիրավորվել է: Մարտի վերջից մարդիկ ամբողջ Մյանմայում զենք են վերցրել, որպեսզի դիմակայեն զինվորականներին՝ ի պատասխան ցուցարարների դեմ նրանց գործողությունների:

Մյանմայի ռազմական հրամանատարությունը փետրվարի 1-ին հայտարարել է մեկ տարով արտակարգ դրություն մտցնելու եւ երկրի քաղաքացիական ղեկավարության հեռացման մասին: Բանակի պաշտոնյաները դա բացատրել են լայնածավալ խարդախությամբ, որը, նրանց պնդմամբ, տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընդհանուր ընտրություններում: Փետրվարի սկզբից երկրում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնց հետեւանքով զոհվել է ավելի քան հազար մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ