News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել Բուքերովյան մրցանակի (Booker Prize) կարճ ցուցակը: Այս տարի Նոբելյան մրցանակի դափնեկիր Կաձուո Իսիգուրոյին չի հաջողվել մտնել կարճ ցուցակ, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնել է մրցանակի ժյուրիի ղեկավար Մայա Ջասանոֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կարճ ցուցակում ընդգրկված են երեք հեղինակներ ԱՄՆ-ից՝ Ռիչարդ Փաուերսը, Մեգի Շիփսթեդը եւ Պատրիշա Լոքվուդը, ինչպես նաեւ Շրի Լանկայից Անուկ Արուդպրագազամը, ՀԱՀ-ից Դեյմոն Գելգուտը եւ Սոմալիից Նադիֆա Մոհամմեդը (նա նաեւ բրիտանական անձնագիր ունի):

Կարճ ցուցակի գրքերն ընտրվել են 2020 թվականի հոկտեմբերի 1-ից Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայում հրատարակված 158 ստեղծագործություններից: Մրցանակի դափնեկրի եւ 50 000 ֆունտ սթեռլինգի (69 000 դոլար) հավակնորդի անունը կհրապարակվի նոյեմբերի սկզբին:

Բուքերովյան մրցանակը հիմնադրվել է 1968 թվականին: Առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1969 թվականին: Մինչեւ 2013 թվականը այս մրցանակը տրվում էր Համագործակցության երկրներից մեկում՝ Իռլանդիայում կամ Զիմբաբվեում բնակվող հեղինակին: Սակայն ժյուրին այնուհետ թույլ տվեց այլ երկրների գրողներին եւս հավակնել դրան, եթե նրանց ստեղծագործությունները գրված են անգլերենով եւ տպագրված են Միացյալ Թագավորությունում:

Անցյալ տարի մրցանակակիր է դարձել շոտլանդացի գրող Դուգլաս Ստյուարտը՝ իր դեբյուտային Shuggie Bain վեպի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ