News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը Ռուսաստանի հետ միութենական պետության վիճակում է շատ ավելի վաղուց, քան Բելառուսը, սակայն տարբերությունն այն է, որ Ռուսաստանին Հայաստանը պետք է ավելի քիչ, քան Բելառուսը: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Բելառուսը 10 միլիոնանոց երկիր է, որը գտնվում է ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ, եւ ոչ թե Թուրքիայի եւ Իրանի միջեւ, որը անմիջականորեն սահմանակցում է Ռուսաստանին եւ խզում Արեւմուտքում գիծը՝ Բալթիկից մինչեւ Սեւ ծով: Ռուսաստանի կողմից Բելառուսի կորուստը չափազանց լուրջ կլինի եւ հաղորդակցության, եւ ռազմավարական տեսանկյունից: Հայաստանը նույնպես արժեք է Ռուսաստանի համար, բայց ոչ այնպիսի, ինչպիսի Բելառուսը»,- ասաց նա:

Նրա գնահատականով՝ Բելառուսի հետ Ռուսաստանի ոչ միացում տեղի չի ունենում:

«Այո, կա այդպիսի գաղափար: Այն հատկապես ուժեղ էր 1990-ականներին եւ ակտիվորեն օգտագործվում էր եւ բելառուս, եւ ռուս քաղաքական գործիչների կողմից՝ որոշակի նպատակների հասնելու համար: Ռուս-բելառուսական միությունն ինքնին բավականին իրավիճակային է, սկանդալներ միշտ եղել են: Լուկաշենկոն միշտ լավ է օգտագործել այս գաղափարը, որպեսզի ռեսուրսներ ստանա: Այդ ռեսուրսներն իրենք ավելի ու ավելի քիչ են դառնում, եւ Լուկաշենկոյին ավելի ու ավելի քիչ ընտրություն է մնում: Նա միշտ խաղացել է Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակասությունների վրա՝ փորձելով Ռուսաստանից որոշ օգուտներ խլել: Նույնը կատարվում է հիմա: Կրկին Բելառուսը, ամենայն հավանականությամբ, կկարողանա ֆինանսական բնույթի օգուտներ ստանալ: Սա թաքնված նավթային երկիր է, որն ապրում է նավթային պաշարների հաշվին, բայց ոչ ինչպես Ղազախստանը կամ Ադրբեջանը, այլ մեկ այլ պետության պաշարներով: Այժմ Մինսկն ավելի քիչ հնարավորություններ ունի, ուստի նա ստիպված է շատ զիջումների գնալ: Բայց ամեն դեպքում չի լինի միասնական խորհրդարան, չի լինի միասնական արժույթ, չի լինի մեկ ուղղահայաց կառույց (իշխանությունները - խմբ.): Իսկ եթե այդ ամենը չկա, ապա սա ոչ թե պետություն է, այլ միություն, որում ընթանում է կոշտ պայքար, կոշտ փոխազդեցություն: Մինսկը կհամաձայնի Ռուսաստանի շատ ավելի ուժեղ տնտեսական ներկայությանը, ինչը, որքան էլ տարօրինակ է, Բելառուսում այնքան էլ շատ չէ:

Բելառուսի տնտեսության հիմնական կտորները հաջողվում էր պահել իրենց ձեռքում: Այժմ Ռուսաստանը բելառուսական դաշտում իրեն ավելի արտոնյալ կզգա: Ռուսաստանի այս ներկայությունը Բելառուսում ռազմավարական է: Ամենայն հավանականությամբ, կհայտնվի ռազմական բազա, այսինքն՝ Բելառուսում կլինի ռուսական ռազմական ներկայություն, որից Մինսկը գրեթե միշտ խուսափում էր: Այսինքն, սա երկու պետությունների փոխգործակցություն է, որոնք միմյանց շատ են պետք եւ մեծ ընտրություն չունեն: Նրանք պետք է հարաբերությունների նման համակարգ կառուցեն: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա արդեն այս ամենն արել է: Այստեղ ի սկզբանե ռուսական ռազմական բազա կար: Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը նշանավորվում է նաեւ սահմանապահներով, ինչը Բելառուսում չկա: Ռուսաստանի տնտեսական ներկայությունը Հայաստանում ավելի մեծ է, քան Բելառուսում»,- ընդգծեց քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ