News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Վեբսթեր քաղաքից 13-ամյա Բրիարդ Օմարը իր չորս քույրերին փրկել է հրդեհից՝ նրանց այրվող տնից դուրս հանելով: Սակայն երբ փորձել է կրակմարիչի միջոցով ինքնուրույն մարել կրակը, սկսել է շնչահեղձ լինել, հաղորդել է Gazeta-ն՝ վկայակոչելով Fox News-ին:  

Հրդեհը բռնկվել է այն պահին, երբ երեխաների ծնողները խանութում են գտնվել: Օմարը չորս քույրերին դուրս է բերել տնից, եւ համոզվելով, որ բոլորը ապահով են, որոշել է վերադառնալ եւ մարել կրակը:

«Ես բարձրացա վերեւ, որտեղ հրդեհի հիմնական օջախն էր, եւ այնտեղ պարզապես չէի կարողանում շնչել: Ոչինչ չէի տեսնում: Քիչ էր մնում ընկնեի, երբ զգացի, որ շունը կողքիս է: Ես բռնեցի նրան, եւ նա ինձ դուրս տարավ այդտեղից», - պատմել է տղան: Հրդեհի հետեւանքով տունն ամբողջությամբ այրվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ