News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում ՀԱՊԿ եւ ՇՀԿ-ի գագաթաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով՝ ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունից ելնելով, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Երեքշաբթի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի ղեկավարը պատմել է, որ իր շրջապատում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի հայտնաբերման հետ կապված՝ պետք է ինքնամեկուսացման ռեժիմ պահպանի:

«Դա հաշվի առնելով՝ Ռուսաստանի նախագահը այս շաբաթ Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին եւ ՀԱՊԿ-ի ու ՇՀԿ-ի անդամ երկրների ղեկավարների համատեղ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով», - ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ