News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայիթիի դատախազությունը վարչապետ Արիել Անրիին մեղադրել է նախագահ Ժովենել Մոիզի սպանության մեջ, հաղորդել է Associated Press-ը:

«Կան բավարար տվյալներ Անրիին պատասխանատվության ենթարկելու եւ պահանջելու համար, որ նրա դեմ ուղղակի մեղադրանք ներկայացվի», - հայտարարել է դաշնային դատախազ Բեդ-Ֆորդ Կլոդը:

Կլոդը նաեւ պահանջել է, որպեսզի Անրիին արգելվի լքել Հայիթին «բացահայտված փաստերի լրջության պատճառով»:

Մոիզը, որը պետությունը ղեկավարում է 2017 թվականից, մահացու վիրավորվել է հուլիսի 7-ին՝ նստավայրի վրա հարձակման արդյունքում: Նրա կինը նույնպես վիրավորվել է եւ հոսպիտալացվել Մայամիում: Վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը հայտարարել է, որ նախագահին սպանելուց առաջ կտտանքների են ենթարկել: Մոիզը հուղարկավորվել է հուլիսի 24-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ