News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի, Ուշի և մի շարք այլ համայնքների ներկայացուցիչներ այսօր առավոտյան փակել էին Մ 3 միջպետական նշանակության ճանապարհը՝ իրենց դժգոհությունն արտահայտելով համայնքների խոշորացման առնչությամբ։

Գյուղացիները ստեղծված իրավիճակին լուծումներ տալու համար հանդիպում էին պահանջել ԱԺ պատգամավորների հետ։ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ առավոտյան խոստացել էին հանդիպել գյուղացիների հետ, որից հետո վերջինները քիչ անց ճանապարհը բացել էին։

Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ Վահե Հարությունյանը, երեկոյան՝ ժամը 18։00–ի սահմաններում, ԱԺ իշխող խմբակցության երկու պատգամավոր, ինչպես նաեւ՝ Արագածոտնի մարզպետը, եկել, հանդիպել են իրենց բողոքն արտահայտող գյուղացիների հետ, առաջարկել են ավելի ուշ հանդիպում կազմակերպել ու քննարկել իրավիճակը։

Թե ինչ արդյունքի կկարողանան հասնել եւ թե ինչ քայլերի են մտադիր դիմել խոշորացումը թույլ չտալու համար, գյուղացիները դեռեւս չեն որոշել՝ առաջիկայում պարզ կդառնա՝ կախված իրադարձությունների հետագա զարգացումից։

Տպել
Ամենաշատ