News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցիները կոչ են անում պատժել Պետդումայի 47-ամյա պատգամավոր Վիտալի Միլոնովին: Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկի էջում տեղադրվել են պատգամավորի բջջային հեռախոսահամարը եւ նրա նստավայրի հասցեն, ինչպես նաեւ հրապարակվել են ռուս քաղաքական գործչին պատժելու կոչեր:

Տելեգրամյան ալիքի հեղինակները, հայհոյանքներ օգտագործելով, կոչ են արել հետապնդել քաղաքական գործչին: «Դժոխքի վերածեք նրա կյանքը», - ասվում է հաղորդագրության մեջ: Ալիքի ընթերցողների կողմից Միլոնովի հասցեին վիրավորանքներ են սկսել հայտնվել:

Ըստ տելեգրամյան Readovka ալիքի՝ դժգոհության պատճառը Միլոնովի՝ 24news.am հայկական պորտալին տված հարցազրույցում արված հայտարարությունն է, որում, խոսելով Ղարաբաղի մասին, նա ասում է, որ հին հայկական տարածքները «նորից անցել են ինչ-որ վայրենիների»: Քաղաքական գործիչը նաեւ տվյալներ է մեջբերել այն մասին, թե ինչպես են Ղարաբաղում այժմ վարվում հնագույն խաչքարերի ու գերեզմանների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ