News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ակնկալվում է, որ գլխավոր թեման կլինի Աֆղանստանում իրավիճակը: Բացի այդ, օրակարգում ներառված են սոցիալական հավասարության, համավարակի եւ պատվաստումների, ստրուկների առեւտրի, կլիմայի փոփոխության եւ այլ հարցեր: Միջոցառումը կտեւի սեպտեմբերի 14-30-ը, իսկ բարձր մակարդակի ընդհանուր քննարկումների առաջին օրը երեքշաբթի է՝ սեպտեմբերի 21-ին:

Գլխավոր ասամբլեայի նախագահի լիազորությունները սկսում է կատարել Մալդիվների ներկայացուցիչ Աբդուլլահ Շահիդը, որը զբաղեցնում է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Սեպտեմբերին Անվտանգության խորհուրդը գլխավորում է Իռլանդիան:

«Ես կենտրոնացած եմ համընդհանուր պատվաստումների վրա՝ որպես COVID-19-ից աշխարհի վերականգնման մաս: Մենք պարզապես պարտավոր ենք փակել պատվաստումների բացը»,- Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանի բացմանը ասել է Շահիդը:

Նա նաեւ հայտարարել է, որ հոկտեմբերին կլիմայի վերաբերյալ բարձր մակարդակի հանդիպում կանցկացնի:

Գլխավոր ասամբլեան ամեն տարի սեպտեմբերից դեկտեմբեր հավաքվում է հերթական նստաշրջանների, այնուհետեւ՝ ըստ անհրաժեշտության:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ