News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) եւ Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել են Կոլոմբոյի մաֆիոզ խմբավորման ինը անդամների, այդ թվում՝ դրա առաջնորդ Էնդրյու Ռուսսոյին եւ նրա տեղակալ Բենջամին Կաստելացցոյին: Նրանք կասկածվում են կոռուպցիայի եւ խարդախության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Fox News-ին:

Գործողության ընթացքում ձերբակալվել է 12 մարդ, որոնցից 9-ը՝ Կոլոմբոյի կլանի անդամներ են կամ կապված են նրանց հետ: Ինչպես նշում է հեռուստաալիքը, շուտով կարող է հաջորդել մեկ այլ անձի ձերբակալություն: Ձերբակալվածներին դատարանում երեքշաբթի ուշ երեկոյան մեղադրանք կառաջադրվի:

Կոլոմբոյի ընտանիքը մաֆիայի հինգ խոշոր խմբավորումներից մեկն է, որոնք վերահսկում են կազմակերպված հանցավորությունը Նյու Յորքում, հայտնում է NBC-ն: Ձերբակալվածներից մեկը պատկանում է Բոնաննո ընտանիքին, որը նույնպես այս կլաններից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ