News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Բոլորս հիշում ենք, թե ինչ արտոնյալ պայմաններով (ազատված օդի հարկից, սպասարկման վճարից եւ այլն) հայկական շուկա մուտք •ործեց իռլանդական հայտնի լոուքոսթեր Ryanair ավիաընկերությունը, որը խոստանում էր անհամեմատ մատչելի գներով տոմսեր դեպի եվրոպական ուղղություններ: Որը, սակայն, կարճ ժամա- նակ չվերթներ իրականացնելուց հետո (այն էլ ոչ խոստացված մատչելի գներով) դադարեցրեց գործունեությունը Հայաստանում` իμր COVID-19 համավարակով պայմանավորված:

Բայց ահա պարզվում է, որ Ryanair-ին նույն արտոնյալ պայմաններով (ազատված է օդի հարկից, սպասարկման վճարից եւ այլն) փոխարինելու է գալիս ոչ ավել, ոչ պակաս հունգարական Wizz Air ավիաընկերությունը, որը, ըստ շրջանառվող լուրերի, թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Լոնդոն եւ Փարիզ:

Փաստենք, որ Ryanair ավիաընկերության շուկա մուտք գործելուց հետո արդեն իսկ փակվել են «Տարոն Ավիա» եւ «Տարոն» տեղական ավիափոխադրողները: Իսկ նոր լոուքոսթեր հայտնվելու դեպքում փակման վտանգի տակ կհայտնվեն այսօր դեռ մի կերպ մրցակցությանը դիմացող տեղական մյուս ընկերությունները:

Այս պայմաններում առնվազն զարմանալի է, թե ինչու են ավիացիոն իշխանությունները արտոնյալ պայմաններ նվիրում դրսի ավիաընկերություններին` անհավասար պայմաններ ստեղծելով տեղական ընկերությունների համար, որոնք օր օրի կանգնում են մեծ ռիսկերի առաջ:

Այս պայմաններում տրամաբանորեն հարց է առաջանում՝ իսկ ո՞ր դեպքում է ավիացիոն իշխանությունը նման կերպ վարվում: Ըստ մեզ` կամ, երբ սպասարկում է օտարերկրյա պետության շահերը եւ նպատակ է դրված ամբողջությամբ ոչնչացնել տեղի ավիացիան, կամ էլ, երբ կոռուպցիոն ռիսկ կա, եւ ունեն անձնական շահ:

Վերոնշյալ հարցի պատասխանը կփորձենք ստանալ առաջիկայում՝ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեից: Մասնավորապես, թե ուր կորավ ժամանակին այդքան գովազդված Ryanair-ը, որը կոմիտեն համարում էր փայլուն նախագիծ: Եվ արդյոք նույնպիսի «փայլուն նախագի՞ծ» են համարում հունհարական ավիաընկերության մուտքը: Ամեն դեպքում, հիշեցնենք, որ այս բոլոր արարքները ֆիքսվում են, եւ կգա պատասխան տալու օրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ