News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրերս «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարեց, որ չի մասնակցելու Գյումրիում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «լուսավորականները» նախապես տամադրված են եղել մասնակցել Գյումրու ընտրություններին, անգամ թեկնածուի հարցն են որոշած եղել:

ԼՀԿ-ի ցուցակը Գյումրիում պետք է նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը գլխավորեր: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանն ու մանրամասնեց. «Գյումրիում ընտրապայքարի մեջ չմտնելը պայմանավորված է նրանով, որ իշխանությունը, օգտագործելով իր ունեցած հնարավորությունները, տվյալ համայնքում մեծ ներկայություն է ապահովելու՝ մնացած ուժերին զրկելով այլընտրանք ձեւավորելու հնարավորությունից»:

ԼՀԿ-ականները, ի տարբերություն Գյումրիի, Վանաձորի ընտրությունների կողքով ուղղակի անտարբեր անցնել չեն կարող, նախ՝ որովհետեւ քիչ թե շատ համակիրներ ունեն, ապա՝ պատվի հարց է: Մարուքյանի ծծնդավայր Վանաձորից ձեռքերը լվալն ու քաղաքական խաղից դուրս մնալը լուսանցքում հայտնվելու մասին կվկայի: Եթե կուսակցությունը որոշի մասնակցել Վանաձորի ընտրություններին, ապա այստեղ նույնպես նախկին պատգամավորի՝ Հրանտ Այվազյանի թեկնածությունը կառաջադրի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչու Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանն այս տարի խաղող չի մթերում
Հորդորում են զերծ մնալ սադրիչ հայտարարություններից…
«Հրապարակ». Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին
Առաջիկա երկու ամիսներին բախտորոշ ընտրություններ են սպասվում...
«Փաստ». Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ի այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ընդհանուր ազգային օրակարգը և կարևորելով փողոցային...
«Հրապարակ». Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել
Գագիկ Ծառուկյանը չի ներում խնամուն` Հովիկ Աբրահամյանին, որը ԲՀԿ-ին աջակցելու փոխարեն «Հայաստան» դաշինքին էր աջակցում...
«Փաստ». Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար
Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը...
«Հրապարակ». Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցել
Տեւական ժամանակ խոսվում էր, որ նրան Իջեւանի քաղաքապետի համար էին պատրաստում...
Ամենաշատ