News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարեւը։

«Աթամբաեւին է հանձնվլ անցյալ տարվա հոկտեմբերի սկզբին մայրաքաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով եւ իշխանությունը բռնի ուժով զավթելու փորձի մասին ծանուցում»,-ասել է փաստաբանը։ Նա նշել է, որ անկարգությունների առաջին օրերին նախկին նախագահը գտնվում էր անազատության մեջ եւ ֆիզիկապես անկարող էր մասնակցել անկարգությունների կազմակերպմանը:

Այս գործով անցնում են նաեւ նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովը, նախկին նախագահի թեիկնապահ Քանաթ Սագիմբաեւը, ինչպես նաեւ ՆԳՆ նախկին ղեկավար Քուրսան Ասանովը։

Հոկտեմբերի 5-6-ին, ինչպես նաեւ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին, Ղրղզստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում բախումներ են տեղի ունեցել տարբեր քաղաքական ուժերի կողմնակիցների միջեւ: Արդյունքում հաղթանակ են տարել ներկայիս նախագահ Սադիր Ժապարովի աջակիցները՝ ստիպելով հակառակորդներին լքել հրապարակը: Բախումների ժամանակ անհայտ անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել է մեքենայի վրա, որում եղել է Աթամբաեւը, սակայն պետության նախկին ղեկավարը չի տուժել: Մեղավորը դեռ չի գտնվել:

Առաջին անգամ Աթամբաեւը, ով Ղրղզստանը ղեկավարում էր 2011-2017 թվականներին, ձերբակալվել էր 2019 թվականի օգոստոսին: Հետագայում նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի մեղադրանքների համար, այդ թվում ՝ հողային տարածքների բաշխման  ժամանակ կոռուպցիայի, զանգվածային անկարգությունների կազմակերպման, սպանության փորձի եւ այլնի: Մի քանի ամիս առաջ, առողջական վիճակի վատթարացման պատճառով, նա Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի քննչական մեկուսարանից տեղափոխվել է թիվ 47 ուղղիչ գաղութ, որտեղ կա բժշկական ստացիոնար։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խորվաթիայում գտել են հիշողությունը կորցրած կնոջը, որը կատարյալ անգլերեն է խոսում
Կնոջը նկատել է ձկնորսն ու կանչել փրկարարներին...
Իրանը լիահույս է, որ Սյունիքում ադրբեջանցիների կողմից բերման ենթարկված վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն. Խաթիբզադե
Իրանը հետեւում է իրավիճակի զարգացմանը եւ լիահույս է, որ իրանցի վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն...
Ռուսաստանում ընթանում է ընտրությունների երրորդ օրը. առավոտյան դրությամբ գլխավոր խախտումները
Այսպես, օրինակ, մերձմոսկովյան Բալաշիխեում, որտեղ արդեն չեղարկել են տեղամասերից մեկում քվեաթերթիկները քվեարկության առաջին օրը ենթադրյալ խախտումների պատճառով...
Կոլորադոյից մարդասպանը դատապարտվել է 1282 տարով ազատազրկման՝ ի հավելում ցմահ ժամկետի
2021 թվականի հունիսին Էրիքսոնին ատենակալները շուրջ քառասուն հոդվածով մեղավոր են ճանաչել, ներառյալ իր 18-ամյա դասընկեր Քենդրիք Կաստիլյոյին սպանելու համար...
Տղամարդը զոհվել է Վարշավայում բուժաշխատողների բողոքի ցույցի ժամանակ
Տղամարդը կյանքին սպառնացող վիրավորում է ստացել ցույցի ժամանակ եւ մահացել...
Երևանում վրաերթի է ենթարկվել ոստիկանության շտաբի պետի տեղակալը. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ