News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները Դուշանբեում կայացող նիստում որոշում են կայացրել ստեղծել Կենսաբանական անվտանգության հարցերի լիազոր մարմինների համակարգող խորհուրդ։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացնում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) մամուլի ծառայությունը։

«Ստեղծվող համակարգող խորհուրդը կզբաղվի ՀԱՊԿ անդամ պետություններում կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակի վերլուծությամբ, փորձի փոխանակման կազմակերպմամբ, ոլորտում համակարգված գործունեության ձեւավորման եւ զարգացման հանձնարարականների պատրաստմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Խորհրդի գործառույթն է լինելու, մասնավորապես, ազգային, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության սպառնալիքների կանխմանն ուղղված՝ ՀԱՊԿ պետությունների համատեղ գործնական միջոցների մասին առաջարկների մշակումը՝ կապված կենսաբանական գործոնների ազդեցության հետ։ Բացի այդ, երկրները մտադիր են կատարելագործել համագործակցության իրավական բազան ՀԱՊԿ շրջանակում եւ խորացնել պրոֆիլային կառույցների փոխգործակցությունը կենսաբանական անվտանգության ոլորտում։

Նիստին մասնակցում էր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ հակաթմրանյութային զորավարժությունը կանցկացվի սեպտեմբերի 24-28-ին Հայաստանում
«Գրոմ-2021» հատուկ զորավարժություն կանցկացվի Հայաստանում...
Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականներով դեսպան Միքայել Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՌԴ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ...
Ղազախստանն ու Բելառուսը կզինեն ՀԱՊԿ-ին
Նրա խոսքով՝ երկու երկրների ռազմարդյունաբերական համալիրը պատրաստվում է մեծացնել սահմանների անվտանգությունն ապահովելու հնարավորությունները...
ՀԱՊԿ երկրները հայտարարել են ռազմական ոլորտում ընդհանուր բյուջեի մասին
Մենք պարզ բանավոր համակարգումից սկսում ենք անցնել ավելի լուրջ ինտեգրման...
Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ. Փաշինյան
Մեր հանդիպումը տեղի է ունենում ժամանակահատվածում, երբ Աֆղանստանում արմատական փոփոխությունները երկրում բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել…
Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը եւ Պակիստանը հաստատել են Աֆղանստանում հաշտեցման հասնելու անհրաժեշտությունը
«Սեպտեմբերի 16-ին Դուշանբեում ՇՀԿ եւ ՀԱՊԿ գագաթնաժողովների շրջանակում տեղի ունեցավ Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի եւ Իրանի քառակողմ հանդիպումը՝ Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ...
Ամենաշատ