News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խոսքը ոչ թե Արցախի, այլ հայության պահպանման մասին է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետն Հարություն Մեսրոպյանը։

Նրա կարծիքով՝ հայկական աղետը վաղուց էր ծրագրվում։

«Ուկրաինայում հեղափոխությունից հետո ազգայնականներ եկան իշխանության եւ գրեթե փլուզեցին երկիրը։ Դրանից հետո նրանց փոխարինեցին այսպես կոչված լիբերալները։ Հայաստանում այլ է։ Մեզ համար այլ սցենար է պատրաստված ։ Իշխանության եկան մարդիկ, ովքեր թքած ունեն ժողովրդի, երկրի, իրենց ազգային արժեքների եւ ավանդույթների վրա։ Նրանք ապրում են գրանտների հաշվին։ Դրանք ռուսաֆոբներ են։ Նրանց կփոխարինեն այլ գրանտակերներ՝ ազգայնականներ»,-նշեց տնտեսագետը։  

Նա հիշեցրեց, որ Հայաստանում նման դրսեւորումները ծնվել են ոչ երեկ։ Գրանտակերությունը, Մեսրոպյանի խոսքով, եղել է 3 նախագահների օրոք, որոնք ամեն ինչին մատների արանքով են նայել։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ