News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Երեւանում, սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել է կրակոց։ 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված վայրում դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց Toyota մակնիշի ավտոմքեենայի վարորդն ու ուղևորը և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, որի ժամանակ էլ Opel-ի ուղևորը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ ու իր մոտ եղած գազային ատրճանակով 1 անգամ դեպի օդ կրակոց է արձակել։

Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 կրակված պարկուճ։ Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Լորիս Կ-ին, հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը, ինչպես նաև Toyota մակնիշի ավտոմեքենան, այն վարած վարորդին և ուղևորին  հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել նաև, որ Toyota-ն վնասել է Opel-ը, որը տեղից տեղ էր տեղափոխում սպիտակ շապիկով արյունոտ քաղաքացու։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԶԼՄ․ Հնդկաստանի լեռներում 11 մարդ է զոհվել ձնաբքի հետեւանքով
Որոնողական աշխատանքներ են սկսվել այն բանից հետո, երբ մի քանի գիդի հաջողվել է հասնել մինչեւ մոտակա բնակավայր․․․
Սոչիից Յարոսլավլ մեկնող ինքնաթիռում ուղեւոր է մահացել
Ականատեսների վկայությամբ՝ ուղեւորն իրեն վատ է զգացել թռիչքից մոտ 30 րոպե անց․․․
Երևանի Արցախի պողոտայում մեքենա է այրվել
Պարզվել է, որ Արտաշատի խճուղում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա…
Կոտայքի մարզում Toyota-ով վթարի է ենթարկվել Փաստաբանների պալատի փաստաբանը. նրան ձորից դուրս են բերել փրկարարները
Վթարի հետևանքով Թ. Սարգսյանը, ում ձորից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների…
Ալեք Բոլդուինը չի իմացել, որ հրացանը լիցքավորված է եղել մարտական փամփուշտներով
Ալեք Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի ռեժիսորի օգնականը մինչեւ միջադեպը․․․
Արտակարգ դեպք՝ Երևանում. անչափահասը՝ առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում 8 ավտոմեքենայի է հարվածել
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան…
Ամենաշատ