News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան հաջողությամբ փորձարկել է բալիստիկ հրթիռներ սուզանավերից (ԲՀՍՆ), փորձարկումներին ներկա էր երկրի նախագահ Մուն Չժե Ինը, տեղեկացնում է Ռյոնհափ գործակալությունը՝ հղում կատարելով երկրի նախագահի աշխատակազմին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Փորձարկումները կատարվել են Հարավային Կորեայի պաշտպանական մշակումների պետական գործակալության փորձադաշտում։ Դրանց ներկա էին նախագահը, կառավարության անդամներ եւ բանակի ներկայացուցիչներ։ Տեղեկացվում է, որ բանակում գնահատելու են փորձարկման արդյունքները եւ, դրանից կախված, ԲՀՍՆ տվյալները կօգտագործվեն կիրառման համար։

ԲՀՍՆ-ն արձակվել է օգոստոսի 13-ին բանակին հանձնված՝ երեք հազար տոննա ջրատարողությամբ «Թոսան Ան Չհան Հո» սուզանավից (Dosan Ahn Changho)։ Հրթիռը «ճշգրիտ» խոցել է փոքր հեռահարության թիրախները։

«ԲՀՍՆ ունենալը չափազանց նշանակալի է առաջնագծում՝ սպառնալիքների ռազմավարական զսպման առումով, հետագայում այն մեծ դեր կխաղա Կորեական թերակղզում խաղաղության հաստատման եւ անկախ ազգային պաշտպանության ստեղծման հարցում»,- նշել են նախագահի աշխատակազմում։

Ինչպես նշում է գործակալությունը, ԲՀՍՆ-ն բարդ է արտադրության համար, ուստի այդ հրթիռներն ունեն միայն ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Հնդկաստանը։ Հարավային Կորեան, գործակալության կարծիքով, աշխարհում յոթերորդ երկիրը դարձավ, որին հաջողվել է ստեղծել սեփական հրթիռ։ Սակայն հարավկորեական մի շարք լրատվամիջոցներ նշել են, որ Հյուսիսային Կորեայի հաշվառմամբ՝ Հարավային Կորեայից առաջ արդեն յոթ երկիր ուներ այդ հրթիռներից, այնպես որ՝ երկիրը ութերորդն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ